Միշուստինը ՌԴ-ում կորոնավիրուսի տարածման պատկերը մտահոգիչ է գնահատել
Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ. հիվանդների թիվն աճում է: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին ապրիլի 15-ին հայտարարել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:
«Թեև օրեցօր աճում է նաև ապաքինվածների թիվը, պատկերը շարունակում է մտահոգիչ մնալ»,- հավելել է Միշուստինը՝ COVID-19-ի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստի ժամանակ:
Միաժամանակ, Միշուստինը տեղեկացրել է, որ առողջապահության համակարգը շարունակում է աշխատել առավելագույն ծանրաբեռնվածությամբ:
Նշենք, որ ՌԴ-ում մեկ օրում գրանցվել է 3388 կորոնավիրուսով վարակման դեպք, այսպիսով վարակակիր է դարձել 24 490 մարդ, ապաքինվել է 1986-ը, 198-ը՝ մահացել են:

