Տղերք, դուք իսկապե՞ս բանուգործ չունեք, որ դեմքի լուրջ արտահայտությամբ նստել ու բարեգործի բարեգործության չափերն եք հաշվել

Փաշինյանի վերջին ուղիղ եթերից (քաղաքացիների հարցերի պատասխանը) մի հատված էի լսում: Պարզվում է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ համապատասխան մարմինը (հավանաբար կրկին ԱԱԾ-ն) ստուգել է բարեգործական տոպրակներից մեկի պարունակությունն ու հաշվել, որ առկա է 3000 դրամի ապրանքներ:

Հետո, ըստ Փաշինյանի` կրկին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, այդ բարեգործությունը լուսաբանող հեռուստատեսային ռեպորտաժից, որտեղ ցուցադրվում են տոպրակների շարքը, հաշվել են, թե քանի հատ տոպրակ կա ու ընդհանուր գումարը ստացել:

Տղերք, դուք իսկապե՞ս բանուգործ չունեք, որ դեմքի լուրջ արտահայտությամբ նստել ու բարեգործի բարեգործության չափերն եք հաշվել: Դուք հո ֆեյսբուքյան բամբասչի օգտատերե՞ր չեք:

Ե՞րբ եք վերջապես հասկանալու, թե ինչ է պետությունը, որն է կառավարության դերն ու նշանակությունը:

Ե՞րբ եք վերջապես հասկանալու, որ ընդդիմությունը պետք է մրցի ձեզ հետ, և ոչ թե հակառակը:

Տղերք, չեք հասկանո՞ւմ, որ պետության կառավարումից բան չեք հասկանում: Ոչ էլ անցնող 2 տարին օգնեց, որ բան հասկանաք:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Փաշինյանի վերջին ուղիղ եթերից (քաղաքացիների հարցերի պատասխանը) մի հատված էի լսում: Պարզվում է, որ ՀՀ վարչապետի…

Опубликовано Arsen Babayan Среда, 8 апреля 2020 г.