Հայաստանի տարածքում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 12:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի, Անիի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղում է ձյուն: