Իսկապե՞ս կարծում եք, որ վաստակել եք ձեր աշխատավարձերը, որ մտածեք արդեն պարգևների մասին․․․
Բա ասում էիք՝ ժողովուրդն է որոշելու ամեն ինչ
Ինքնապարգևատրումների թեմային վերջ դնելու համար մի քանի հարց տամ դրանց հեղինակներին, թող մտածեն.
– իսկապե՞ս կարծում եք, որ վաստակել եք ձեր աշխատավարձերը, որ մտածեք արդեն պարգևների մասին․․․
– ժամանակին գործի գալու համար ղեկավար – տեղակալ – քարտուղարուհիները հերոսությո՞ւն են արել․․․
– հիշե՞լ եք արդյոք գոնե ձեր ծնողների կամ այն թոշակառուների մասին, ովքեր կայացրել են մեր երկիրը, եթե այո, ապա համեմատե՞լ եք արդյոք այն գրոշները, որոնցով նրանք պիտի տարեմուտ նշեին, ձեր յոթանիշ թվերի հետ․․․
– ինչպե՞ս է գոյատևում սահմանին ձեր հանգիստը պահող զինվորի ընտանիքը․․․
– որ պարգևավճարով կարելի է փակել համատարած թշվառության արդյունքում գոյացած «պարտքի մատյանները» խանութներում․․․
– արդյոք ինքնապարգևատրմամբ կզբաղվեի՞ն Արամ Մանուկյանն ու իր զինակիցները՝ առաջին, Ալեքսանդր Մյասնիկյանն ու իր թիմակիցները՝ երկրորդ, և Վազգեն Սարգսյանն ու իր տեսակը ներկայացնողները՝ երեք հանրապետությունները կայացնելիս և Արցախն ազատագրելիս․․․
– բա ասում էիք՝ ժողովուրդն է որոշելու ամեն ինչ․․․
Բարի գիշեր եմ մաղթում բոլոր նրանց, ում խիղճը թույլ կտա քնել…
Թաթուլ Մանասերյանի ֆեյսբուքյան էջից
Ինքնապարգևատրումների թեմային վերջ դնելու համար մի քանի հարց տամ դրանց հեղինակներին՝ թող մտածեն.- իսկապես կարծում եք, որ…
Опубликовано Թաթուլ Մանասերյան Четверг, 24 января 2019 г.

