Ատամնաբույժը նշել է ատամները մաքրելիս թույլ տրվող հիմնական սխալները
Ավստրալացի ատամնաբույժ Էլիզաբեթ Միլֆորդը նշել է հիմնական սխալները, որոնք մարդիկ թույլ են տալիս ատամները մաքրելիս, հայտնում է Daily Mail- ը:
Փորձագետի խոսքով՝ մարդկանց մեծամասնությունը նախընտրում է ատամները լվանալուց անմիջապես հետո բերանի խոռոչը ողողել ջրով, ինչը զգալիորեն նվազեցնում է ատամի մածուկի ամրապնդող ազդեցությունը:
Ատամնաբույժը նշել է, որ հիգիենիայի այս գործընթացն անցանկալի է թթվային սնունդ կամ խմիչքներ օգտագործելուց հետո, քանի որ դա կարող է հանգեցնել ատամների վնասմանը:
Բացի դրանից, շատ մարդիկ ատամները կա՛մ չափազանց արագ, կա՛մ չափազանց ջանասիրաբար են մաքրում, նշել է Միլֆորդը։ Նա խորհուրդ է տվել մաքրելու վրա ծախսել երկու րոպեից ոչ պակաս ժամանակ և խոզանակն ուժեղ չսեղմել, որպեսզի լնդերը չվնասվեն:
Ատամնաբույժը նաև խորհուրդ է տվել օգտագործել ատամի փափուկ խոզանակ և այն փոխել անմիջապես այն բանից հետո, երբ մազիկները կսկսեն ծռվել։

