Փաշինյանն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում․ Գևորգ Գևորգյան
Հասարակական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Արցախի հարցի շուրջ՝ զրոյից սկսելու վերաբերյալ, ոչ այլ ինչ են, քան վերադարձ այն շրջանին, երբ Արցախը Ադրբեջանի կազմում էր: Ի՞նչ է նշանակում սկսել զրոյից. ուրեմն մեր ազգի 30 տարիների պայքարը, զրկանքները, մաքառումները և փառապանծ հաղթանակը, տղերքի թափված արյունը այլևս զրոյացնելու փու՞լն է:
Մենք հայրենիք չունե´նք տալու, մենք հաղթե´լ ենք Արցախյան պայքարում, հաղթել ենք ազգովի´, մենք տե´ր ենք լինելու մեր ազգի հաղթանակին, մենք էլ ա´յդ կետից ենք սկսելու»,-գրել է Գևորգ Գևորգյանը:

