Արտերկրի հայկական հուշարձաններն այլազգիների աչքերով
0 min read
Կամենեց-Պոդոլսկի հայկական հուշարձանները
Կամենեց-Պոդոլսկի հայկական թաղամասն իր եկեղեցով հիշատակվում է դեռևս ԺԳ դարում: Հետագայում հին քաղաքի հայկական թաղամասում կառուցվում են ևս մի քանի հայկական եկեղեցիներ /Սբ. Աստվածածին (1398 թ․), Սբ. Նիկողայոս (1495 թ․), Սբ. Գրիգոր Լուսավորիչ (1620 թ․), Սբ. Աստվածածին, Սբ. Ստեփանոս (հիշատակված՝ 1666 թ․), Սբ. Գևորգ (հիշատակված՝ 1691 թ․), Սբ. Խաչ (հիշատակված՝ 1691 թ․)/, ինչպես նաև վանական համալիր, որի կառույցներից մինչ օրս պահպանվել են զանգակատունը (ԺԵ-ԺԶ դդ.), սրահավոր-գավթի (1577 թ.) արտաքին պատը և եպիսկոպոսատունը (1577-1581 թթ.):
Դարերի ընթացքում հին քաղաքում կառուցվել են նաև բազմաթիվ այլ հուշարձաններ, ինչպիսիք են, օրինակ, Հայկական բաստիոնը, Հայկական պահեստները, Հայկական քաղաքապետարանը /մագիստրատը/, Հայկական առևտրական տունը (ԺԵ-ԺԶ դդ.), Հայկական հոսպիտալը (1581 թ․), Հայկական ջրհորը, մի շարք Հայկական բնակելի տներ (ԺԵ-ԺԸ դդ.), որոնք հիմնականում կենտրոնացված են Հայկական և Ներքին հայկական փողոցներում ու Հայկական շուկա և Հին Հայկական շուկա հրապարակներում:
Վերոհիշյալ բազմաթիվ հուշարձանների ցանկից օտարազգի նկարիչներն առավել հաճախակի պատկերում են վանական համալիրի պահպանված զանգակատունը։ Ստորև ներկայացնում ենք տվյալ կտավներից մի քանիսը։
Գագիկ Պողոսյան /Խաղբակյան/
Մելնիկ Իրինա (ուկր. Ірина Мельник) (1990, Կամենեց-Պոդոլսկ). «Հայկական եկեղեցու զանգակատունը» (ռուս. Колокольня Армянской церкви)
Մելնիկ Ի. (ուկր. І. Мельник) (1990, Կամենեց-Պոդոլսկ). «Հայկական եկեղեցու զանգակատունը» (ռուս. Колокольня Армянской церкви)
Դեմկո Օլեգ Ալեքսեյի (ուկր․ Олег Олексійович Демко) (8.10.1969, Խմելնիցկի). «Հայկական եկեղեցու զանգակատունը» (ռուս. Колокольня Армянской церкви), 2009, կտավ, յուղաներկ, 61 x 50 սմ
Դեմկո Օ. Ա․ (ուկր. О. О. Демко) (8.10.1969, Խմելնիցկի). «Հայ եպիսկոպոսի տունը և հայկական եկեղեցու զանգակատունը» (ռուս. Дворец армянского епископа и колокольня Армянского собора), 2009, կտավ, յուղաներկ, 50 x 65 սմ
Պրոտենկո Օլեգ Սեմյոնի (ռուս. Олег Семенович Пронтенко) (02.06.1964, Կիև). «Հայկական Նիկողայոս տաճարի աշտարակ-զանգակատունը և սրահը» (ռուս. Башня-колокольня и галерея армянского Николаевского собора), 08.07.2010
Յակուբեկ Կարել Միքայելի (ռուս. Карел Михайлович Якубек) (10.12.1923, Ուժգորոդ), «Կամենեց-Պոդոլսկի հայկական զանգակատունը» (ուկր. Вірменська дзвіниця у Камянець-Подільському), 1970, ստվարաթուղթ, յուղաներկ, 71 x 66,5 սմ
Գայխ Ս. Կ. (ուկր. С. К. Гайх). «Հայկական թաղամաս: Հայկական եկեղեցու պաշտպանական աշտարակ-զանգակատունը» (ուկր. Вірменський квартал. Оборонна башта-дзвіниця Вірменської церкви), 1965
Կոմարովա Օլգա (ռուս. Ольга Комарова). «Հայկական զանգակատունը» (ուկր. Вірменська дзвіниця). 2012, կոլաժ
Կոմարովա Օ. (ռուս. Ольга Комарова). «Քաղաքապետարանը և Հայկական ջրհորը» (ուկր. Ратуша та Вірменська книниця). 2010, կոլաժ
Կոմարովա Օ. /Բաբյուկ Դ./ (ռուս. О. Комарова /Д. Бабюк/). «Հայկական եկեղեցին» (ուկր. Вірменський костел), 2012
Կոմարովա Օ. /Բաբյուկ Դ./ (ռուս. О. Комарова /Д. Бабюк/). «Նիկողայոս եկեղեցու զանգակատունը» (ուկր. Дзвіниця Миколаївської церкви), 2012
Սորոկատիյ Լեոնիդ Ալեքսեյի (ուկր. Леонід Олексійович Сорокатий) (1942, Պուդլիվցի գ. Կամենեց-Պոդոլսկի շրջանում). «Հայկական տաճարն իր աշտարակ-զանգակատնով» (ռուս. Армянский собор и его башня-колокольня), 1995, թուղթ, ջրաներկ, 20 x 29 սմ
Սորոկատիյ Լ. Ա. (ուկր. Л. О. Сорокатий) (1942). «Հովհաննես նախավկայի եկեղեցին /հետին պլանում՝ հայկական տաճարի աշտարակ-զանգակատունը/» (ռուս. Иоанно-Предтеченская церковь /на заднем плане башня-колокольня Армянского собора/), 1995, թուղթ, ջրաներկ, 21 x 29 սմ
Սորոկատիյ Լ. Ա. (ուկր. Л. О. Сорокатий) (1942). «/հետին պլանում՝ հայկական տաճարը իր աշտարակ-զանգակատնով/» (ռուս. /на заднем плане Армянский собор с башней-колокольней/), 2004, թուղթ, ջրաներկ, 23 x 35 սմ
Սորոկատիյ Լ. Ա. (ուկր. Л. О. Сорокатий) (1942). «Հրապարակ-շուկան, քաղաքապետարանը, քաղաքային /Հայկական/ ջրհորը» (ռուս. Площадь Рынок, ратуша, городской (Армянский) колодец), 1999, թուղթ, ջրաներկ, 22 x 35 սմ
Պավլովա Ն. (рус. Н. Павлова). «Նիկողայոս եկեղեցու ԺԶ դարվա զանգակատունը» (ռուս. Колокольня Николаевской церкви ХVI ст.), 2013, կրեպսատին, սառը բատիկ, 40 х 30 սմ
Պավլովա Ն. (рус. Н. Павлова). «Հայկական առևտրական ԺԷ դարվա տունը» (ռուս. Армянский торговый дом ХVII ст.), 2012, կրեպսատին, սառը բատիկ, 30 х 40 սմ
Պավլովա Նելլի (рус. Нелли Павлова). «Հայկական եկեղեցու զանգակատունը» (ռուս. Колокольня армянской церкви), 2013, կրեպսատին, սառը բատիկ, 40 х 30 սմ