2022 թվականին բուժօգնությունը կլինի լրիվ անվճար․ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, դեկտեմբերի 29ին մասնակցել է առողջապահության համակարգի արդյունքների ամփոփմանը նվիրված տարեվերջյան նիստին, որին մասնակցում էին ոլորտում գործող բոլոր պետական բուժհիմնարկների ղեկավարները: Պետական նախարարը և առողջապահության նախարարը լսել են Ստեփանակերտի և շրջանային բուժհիմնարկների, առանձնացված ստորաբաժանումների, նախարարության աշխատակազմի ընթացիկ տարում իրականացրած աշխատանքների մասին հաշվետվությունները, առկա խնդիրների ու լուծումների մասին դիտարկումները և ծավալել շահագրգիռ քննարկում՝ նվիրված հանրապետության առողջապահական ծառայությունների կատարելագործմանը: Առանձին անդրադարձ է կատարվել Արցախում լրիվ անվճար բուժօգնության ծրագրի ներդրմանը: Ա.Բեգլարյանը նշել է, որ համաձայն հանրապետության նախագահի ծրագրի՝ առողջապահության ոլորտում պետական քաղաքականության ուղղությունները հստակ են: Արդեն ձևավորված է անվճար բուժօգնության իրավական և գործնական հիմքերը, և 2022 թվականին կյանքի է կոչվելու լրիվ անվճար բուժօգնությունը բնակչության համար: Քննարկվել են նաև ոլորտային մի շարք այլ բարեփոխումներ և տեղային բնույթի տարբեր խնդիրների լուծման հնարավորությունները: Պետական նախարարն առաջարկել է նման ընգրկվածությամբ հանդիպումներն առավել հաճախակի դարձնել՝ քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների միջոցով նպաստելով առողջապահական համակարգի շարունակական բարելավմանն ուղղված պետական քաղաքականության կիրարկմանը:  

Ավելին

ԱՀ պետնախարար Բեգլարյանը շրջայց է կատարել Մարտակերտի շրջանում և գիշերել Վաղուհաս գյուղում

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 28-ին աշխատանքային շրջայց է կատարել Մարտակերտի վերին ենթաշրջանի մի շարք համայնքներում, տեղեկացնում է ԱՀ պետական

Ավելին

Պաշտպանը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն. արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատության տնօրենի հետ

Դեկտեմբերի 20-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չհայտարարված մշտադիտարկման այց է կատարել «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1

Ավելին

Արցախի ՄԻՊ-ը համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հետ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցի (ֆակուլտետի) հետ, որի շրջանակներում

Ավելին

Արցախի ՄԻՊ-ը ԱՄՆ Հայ իրավաբանների միության պատվիրակության հետ քննարկել է փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության մարդու իրավունքների կոմիտեի համանախագահներ Գարո

Ավելին

Արցախի ՄԻՊ-ը Ստրասբուրգում ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է արցախցիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1-2-ին Ստրասբուրգում մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց

Ավելին

Արտակ Բեգլարյանը ԵԽԽՎ-ում հանդես է եկել ելույթով՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերների վերաբերյալ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 30-ին, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախաձեռնությամբ և աջակցությամբ, մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական

Ավելին