Մակրոնը ԵՄ-ին նախազգուշացրել է կորոնավիրուսի պատճառով Շենգենյան գոտու փլուզման ռիսկի մասին. ՏԱՍՍ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է ԵՄ-ի իր գործընկերներին, որ Շենգենյան գոտին կարող է փլուզվել, եթե ԵՄ երկրները համերաշխություն չցուցաբերեն կորոնավիրուսի համաճարակի հենքին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում  իր աղբյուրին:

«Խաղաքարտին  դրված է եվրոպական նախագծի գոյությունը» – աղբյուրը մեջբերել է Մակրոնի խոսքը հնչեցրած հինգշաբթի երեկոյան ԵՄ գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել տեսահամաժողովի ձևաչափով: «Ռիսկը, ինչին մենք բախվում ենք, Շենգենյան գոտու վերջն է»,- ավելացրել է Ֆրանսիայի առաջնորդը:

Ֆրանսիայում, ըստ երկրի առողջապահության վարչության տվյալների, կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը հասել է գրեթե 30 հազարի, մոտ 1,7 հազար մարդ մահացել է կորոնավիրուսով առաջացած բարդությունների հետևանքով: