Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք, վարակվածների թիվը 329 է

Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 329 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվը 18 է, փաստացի բուժվողներինը՝ 311, բացասական թեստերը՝ 1625, մահվան ելքերը՝ 1:

Հիշեցնենք, որ մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Երեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: