Ազգային ժողովում հակահամաճարակային գործողություններ կիրականացվեն

Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, Ազգային ժողովում հակահամաճարակային գործողություններ կիրականացվեն: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը պլանավորել և հնարավորինս արագ իրականացնելու է հակահամաճարակային հետևյալ գործողությունները.

Պատասխանատու վերաբերմունք առաջացած խնդիրներին:

Բոլոր մասնաշենքերի եւ անցակետերի ախտահանում,

Բոլոր աշխատակիցների ջերմության ստուգում օրական 3 անգամ,

Վերջին ամիսներին արտերկիր մեկնած աշխատակիցներին տնային պայմաններում առցանց աշխատելու թույլտվություն,

Դիմակների ձեռք բերում եւ անվճար տրամադրում աշխատակիցներին եւ պատգամավորներին,

Բոլոր հնարավոր հարմար տեղերում ալկոգելերի տեղադրում,

Ճաշարանից օգտվելու պայմանների փոփոխություն,

Բոլոր աշխատասենյակներում համաճարակից պաշտպանվելու տեղեկատվական նյութերի փակցնում, սենյակների անընդհատ օդափոխում»,- գրել է Գալստյանը:

Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսի 8 հաստատված դեպք և 88 մեկուսացված։