Ադրբեջանական կողմը գնդացրով կրակ է բացել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ

Մարտի 13-ին, ժամը 12-12։30-ին հակառակորդը գնդացրով կրակ է բացել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ կրակոցներից տուժածներ չկան։ Հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։

«Ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է մամուլի խոսնակը։