Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավարը հաստատել է, որ վարակվել է կորոնավիրուսով

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Մոջթաբա Զուլնուրը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։

«Այո, պարզվեց, որ կորոնավիրուսի թեստն ինձ մոտ դրական է, անհանգստանալ չարժե, ես կարանտինի մեջ եմ: Աստված տա, որ մեր ժողովուրդը հաղթահարի կորոնավիրուսը»,-ասել է պատգամավորը, որի հայտարարության տեսանյութը հրապարակվել է IRIB հեռուստառադիոընկերության Telegram-ալիքով: Զուլնուրը պատգամավոր է Ղոմից. քաղաք և համանուն նահանգ, որտեղ ներկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ցուցանիշն առավել մեծն է:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ավելի վաղ իրանցի մեկ այլ խորհրդարանական՝ Մահմուդ Սադեքին էր հայտնել, որ վարակվել է կորոնավիրուսով: