Երբ երկրի ղեկավարը չի ծառայել, սևազգեստ մայրը ի՞նչ սրտով հորդորի՝ զավակներին բանակ ուղարկել (տեսանյութ)

LIVEnews.am-ի տաղավարում հյուրընկալվել էր «Համայն հայություն» ՀԿ նախագահ Գուրգեն Եղիազարյանը։ Նա անդրադառնալով վերջին մեկուկես ամսում բանակում գրանցված  մահվան 13 դեպքերին՝ նշեց, որ այստեղ առկա է հանցավոր աշխարհի ենթամշակութային տարրեր, որոնք սողոսկել են բանակ, սակայն դա անթույլատրելի է։ Մեր զրուցակցի կարծիքով, այս ամենի պատասխանատուն զինվորների հրամանատարներն են, սակայն կադրային փոփոխությունը ևս հարցի լուծում չէ, քանզի որակյալ կադրեր չունենք։ ՀԿ նախագահն անդրադարձավ նաև փետրվարի 16-ին Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև պանելային քննարկմանը, որը որակեց շատ թույլ և ոչինչ չասող։

Մանրամասները՝ տեսանյութում