Մահացել է լեգենդար հետախույզ Ալեքսեյ Բոթյանը
Մահացել է լեգենդար հետախույզ, Ռուսաստանի հերոս Ալեքսեյ Բոթյանը, որը ղեկավարել է լեհական Կրակով քաղաքը փրկելու գործողությունը (1945-ի հունվար): Փետրվարի 10-ին լրացել էր նրա 103-ամյակը։
Բոթը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը:
Ալեքսեյ Բոթյանը Երկրորդ աշխարհամարտը դիմավորել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին՝ կռվելով լեհական բանակի շարքերում՝ հակաօդային անձնակազմում: Նա պատերազմի առաջին իսկ օրը բացել է իր մարտական հաշիվը՝ հարվածելով հիտլերական «Յունկերսը»: Վարշավայի պաշտպանության ժամանակ այդ թիվը հասցրել է երեքի:
1943-ի սեպտեմբերին, Բոթյանի անմիջական ղեկավարության ներքո իրականացվել է Օվրուչի մարզպետարանի պայթեցման գործողությունն այն պահին, երբ այնտեղ հավաքվել էին Գերմանիայից ժամանած պարտիզանների դեմ պայքարի փորձառու մասնագետներ և տեսչության ներկայացուցիչներ: Սպանվել է մոտ 80 նացիստական սպա:
1945-ի հունվարին «լեյտենանտ Ալյոշան» (տեղի բնակիչներն այդպես էին կոչում Բոթյանին) իրականացրել է այն, ինչը նա համարում է իր կյանքի գլխավոր նվաճումը: Նրան հաջողվել է բացահայտել Դունայեց գետի ջրամբարտակը պայթեցնելու նացիստների ծրագրը:
Հոսող ջուրը պետք է կանգնեցներ խորհրդային զորքերի առաջխաղացումը: Միևնույն ժամանակ, լեհական Կրակով քաղաքը ջրհեղեղի վտանգի տակ կհայտնվեր: Բոթյանի խմբին հաջողվել է ականազերծել Յագելոնյան ամրոցում տեղակայված պայթուցիկ նյութերի և զինամթերքի պահեստը։ Եվ նացիստների պլանները, նրա պայթեցման հետ միասին, բառացիորեն հօդս են ցնդել։
Պատերազմից հետո Ալեքսեյ Բոթյանը մնացել է արտաքին հետախուզության մեջ՝ որպես ոչ լեգալ հետախույզ: Ավելի ուշ նա օգնել է ստեղծել ԽՍՀՄ Արտաքին հետախուզության հատուկ նշանակության «Վիմպել» ջոկատը: 2007 թ. մայիսի 10-ին, ՌԴ նախագահի հրամանագրով, պաշտոնաթող գնդապետ Ալեքսեյ Բոթյանին Կրակովը փրկելու գործողության համար շնորհվել է Ռուսաստանի հերոս կոչում։
Թարգմանեց Ծովինար Մանուկյանը