Մահացել է լեգենդար հետախույզ Ալեքսեյ Բոթյանը

Մահացել է լեգենդար հետախույզ, Ռուսաստանի հերոս Ալեքսեյ Բոթյանը, որը ղեկավարել է լեհական Կրակով քաղաքը փրկելու գործողությունը (1945-ի հունվար): Փետրվարի 10-ին լրացել էր նրա 103-ամյակը։

Բոթը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը:

Ալեքսեյ Բոթյանը Երկրորդ աշխարհամարտը դիմավորել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին՝ կռվելով  լեհական բանակի շարքերում՝ հակաօդային անձնակազմում: Նա պատերազմի առաջին իսկ օրը բացել է իր մարտական հաշիվը՝ հարվածելով  հիտլերական «Յունկերսը»: Վարշավայի պաշտպանության ժամանակ այդ թիվը հասցրել է երեքի:

1943-ի սեպտեմբերին, Բոթյանի անմիջական ղեկավարության ներքո իրականացվել է Օվրուչի մարզպետարանի պայթեցման գործողությունն այն պահին, երբ այնտեղ հավաքվել էին Գերմանիայից ժամանած պարտիզանների դեմ պայքարի փորձառու մասնագետներ և տեսչության ներկայացուցիչներ: Սպանվել է մոտ 80 նացիստական սպա:

1945-ի հունվարին «լեյտենանտ Ալյոշան» (տեղի բնակիչներն այդպես էին կոչում Բոթյանին) իրականացրել է այն, ինչը նա համարում է իր կյանքի գլխավոր նվաճումը: Նրան հաջողվել է բացահայտել Դունայեց գետի ջրամբարտակը պայթեցնելու նացիստների ծրագրը:

Հոսող ջուրը պետք է կանգնեցներ խորհրդային զորքերի առաջխաղացումը: Միևնույն ժամանակ, լեհական Կրակով քաղաքը ջրհեղեղի վտանգի տակ կհայտնվեր: Բոթյանի խմբին հաջողվել է ականազերծել Յագելոնյան ամրոցում տեղակայված պայթուցիկ նյութերի և զինամթերքի պահեստը։ Եվ նացիստների պլանները, նրա պայթեցման հետ միասին, բառացիորեն հօդս են ցնդել։

Պատերազմից հետո Ալեքսեյ Բոթյանը մնացել է արտաքին հետախուզության մեջ՝ որպես ոչ լեգալ հետախույզ: Ավելի ուշ նա օգնել է ստեղծել ԽՍՀՄ Արտաքին հետախուզության հատուկ նշանակության «Վիմպել» ջոկատը: 2007 թ. մայիսի 10-ին, ՌԴ նախագահի հրամանագրով, պաշտոնաթող գնդապետ Ալեքսեյ Բոթյանին Կրակովը փրկելու գործողության համար շնորհվել է Ռուսաստանի հերոս կոչում։

Թարգմանեց Ծովինար Մանուկյանը