Չինական վիշապը մատների վրա խաղացրե՞լ է բոլորին

Համաշխարհային հանրությունը խուճապի մեջ է Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով: Համաշխարհային ԶԼՄ-ները հագեցած են տեղեկություններով, թե որ երկրներում է տարածվում այդ ոչ այնքան պարզ վիրուսը: Տարբեր փորձագետներ արդեն կածիքներ են հայտնել, թե այս վիրուսը կենսաբանական պատերազմի նշան է, որ ԱՄՆ-ը նախաձեռնել է Չինաստանի դեմ…

Բայց  փետրվարի 6-ին համաշխարհային տեղեկատվական ոլորտում սկսել է տարածվել անհավանական վարկած: Ինչպես հայտնել է թուրքական «Faktxeber» ինտերնետային պորտալը՝ Չինաստանը, օգտագործելով տնտեսական հետաքրքիր մարտավարություններ, բոլորին խաղացրել է մատների վրա և մի քանի օրվա ընթացքում վաստակել ավելի քան 20 միլիարդ դոլար: Բացի դրանից՝ վերադարձրել է սեփական չինական մենաշնորհների բաժնետոմսերի մոտ 30 %-ը: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը խաբել է և ԵՄ-ին, և Ամերիկային, այն էլ ինչքան գեղեցիկ: Աշխարհի առաջ ամեն ինչ ասես նոտաներով է դասավորել: «Faktxeber»-ի օգնությամբ կփորձենք Հայաստանի քաղաքացիներին բացատրել, թե որն է «կորոնավիրուսի» ծագման նոր վարկածի էությունը: Այսպիսով պարզվում է, որ անցյալում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի մի մասը պատկանում էր օտարերկրյա ներդրողներին, հիմնականում ամերիկացիներին և եվրոպացիներին, ինչը նշանակում է, որ ծանր և քիմիական արդյունաբերությունից ստացվող եկամտի գրեթե կեսը գնում էր ոչ թե Չինաստանի գանձարան, այլ Արևմուտքի «ֆինանսական շնաձկների» հաշիվներին: Եվ ինչպես ենթադրում է ինտերնետային պորտալը, նաև Իսրայելի որոշ քաղաքացիների հաշիվներին…

Ուհան քաղաքում տիրող իրավիճակի հետ կապված, չինական արժույթը՝ յուանը, սկսել է անկում ապրել, սակայն Չինաստանի Կենտրոնական բանկը ոչինչ չի ձեռնարկել՝ յուանին աջակցելու համար: Նույնիսկ լուրեր էին շրջանառվում, որ Չինաստանը պարզապես դիմակներ չունի` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ ասեկոսեները և Սի Ցզինպինի հայտարարությունները, որ նա պատրաստ է և պաշտպանելու է Ուհանի բնակչությունը, հանգեցրել են չինական տեխնոլոգիական ընկերություններում բաժնետոմսերի գնի մեծ անկմանը, հետևաբար արևմտյան և իսրայելական «ֆինանսական շնաձկները» սկսել են վաճառել բաժնետոմսերը, քանի դեռ նրանք ամբողջովին չեն արժեզրկվել: Արդյո՞ք Հայաստանի քաղաքացիները դեռ ոչինչ չեն հասկացել:

Այդ դեպքում շարունակենք պատմությունը: Նախագահ Սի Ցզինպինը ամբողջ շաբաթ սպասում էր և միայն ժպտում մամուլի ասուլիսներին, իսկ երբ գինը ընկավ ցանկացած ընդունելի մակարդակից ցածր, նա կտրուկ հրամայեց բաժնետոմսեր ձեռք բերել միաժամանակ բոլոր եվրոպացիներից, ամերիկացիներից և իսրայելցիներից: Մինչ «ֆինանսական գայլերը» գլխի կընկնեին, որ նրանց խաղացրել են մատների վրա, և կոշտ խաբել, արդեն ուշ էր. բաժնետոմսերը գտնվում էին ՉԺՀ ղեկավարության ձեռքում: Չինաստանն այդ օրերին ոչ միայն վաստակել է ավելի քան 20 միլիարդ դոլար, այլև պաշտոնական Պեկինը նաև վերադարձրել է իր ընկերությունների բաժնետոմսերը Չինաստան: Եվ այժմ տեխնոլոգիայի և քիմիայի եկամուտները չեն գնալու արտասահման, այլ կմնան Չինաստանում, յուանը ինքնուրույն բարձրանում է, և Չինաստանի ոսկու և արտարժույթի պաշարները կարիք չեն ունենա դրա աջակցության համար ծախսվել, իսկ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իսրայելի «ֆինանսական գայլերը» մնացել են դատարկաձեռն, նրանց խաբել են․․․ ինչպես մանկապարտեզի երեխաներին: Հաշված րոպեների ընթացքում նրանցից ձեռք են բերել միլիարդավոր դոլարներ բերող բաժնետոմսեր, նրանց թողնելով առանց տեխնոլոգիայի և քիմիայի բերած եկամուտների: Նման փայլուն գործողություն դեռևս տեղի չի ունեցել ֆոնդային բորսայի պատմության մեջ, նշում են «Faktxeber» պորտալի փորձագետները:

Մենք ևս մեկ բան կավելացնեինք: Այստեղ հարցը միայն այն չէ, որ, հնարավոր է «կորոնավիրուսի» միջոցով չինական իշխանությունները վաստակել են 20 միլիարդ դոլար և Չինաստան են վերադարձրել իրենց հաստատությունների բաժնետոմսերի վերահսկիչ բաժնեմասը ինժեներաշինության և տեխնիկայի, ինչպես նաև քիմիական արտադրության ոլորտներում: Հարցը նաև այն է, որ, վերադարձնելով բաժնետոմսերի վերահսկողությունը, Չինաստանը զրկել է ինչպես Արևմուտքին, այնպես էլ Իսրայելին այն հնարավորությունից, որ որևէ մեկը աշխարհում անհրաժեշտ «Իքս ժամի» կարող է կաթվածահար անել, օրինակ՝ Չինաստանի տեխնոլոգիական ընկերությունների ոլորտը: Այսինքն՝ ապակազմակերպել ՉԺՀ-ի ամբողջ տնտեսությունը: Ահա թե ինչ է իրականում նշանակում «Faktxeber» պորտալի տեղեկատվությունը: Այնուամենայնիվ, դա առայժմ պետք է ընկալվի հետևյալ վերապահումով՝ եթե, իհարկե, «Faktxeber» պորտալի փոխանցած տեղեկատվությունն արժանահավատ է:

Սերգեյ Շաքարյանց