Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24,3 հազարը

2019-nCoV վիրուսի հետևանքով  թոքաբորբով վարակվածների թիվը Չինաստանում գերազանցել է 24,3 հազարը, զոհվել է 490 բնակիչ: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, չորեքշաբթի այս մասին հայտնել է Չինաստանի հիգիենայի և առողջության հարցերով պետական կոմիտեն:

Ավելի վաղ «Վանի» տեղեկատվական պորտալը, վկայակոչելով տարածաշրջանային իշխանությունների տվյալները, տեղեկացրել է 23,6 հազար հիվանդի և 491 մահացածի մասին (ներառյալ մեկ զոհ Հոնկոնգում):

Կենտրոնական իշխանությունները հայտնել են, որ երկրում բժիշկների հսկողության տակ են գտնվում ավելի քան 185,5 հազար մարդ:

Ըստ պորտալի վերջին տվյալների՝ վիրուսը հաղթահարել է 846 մարդ: Հուբեյ նահանգը շարունակում է մնալ առաջինը վարակվածների թվով (16,6 հազար հիվանդ), որտեղ մահացել է 479 մարդ: Դրան հաջորդում են Չժեցզյան  և Գուանդուն նահանգները, որտեղ ոչ ոք չի մահացել վիրուսից, և համապատասխանաբար կա 829 և 813 վարակված: Պեկինում այս ցուցանիշը կազմում է 228 մարդ (մեկը մահացել է), Ռուսաստանին սահմանակից Հեյլունցզյանի և Ներքին Մոնղոլիայի շրջաններում`համապատասխանաբար 155 (երկու զոհ) և 35 հիվանդ: