Ավտոշուկան կփլուզվի․հնարավոր է երկու պետությունների միջև խնդիրներ առաջանան (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանն՝ անդրադառնալով հայ-ղազախական տնտեսական սկանդալին նշեց, որ ՀՀ պատկան մարմինները կարող էին կանխատեսել ու զգուշացնել ՀՀ քաղաքացիներին, որ Ղազախստանի քաղաքացիների հետ նման գործարքները կարող են հանգեցնել լուրջ խախտումների։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հունվարի 24-ին Կառավարության ընդլայնված նիստի ժամանակ ելույթ ունենալիս նշել է, որ երկրում կան խնդիրներ այն ավտոմեքենաների հետ կապված, որոնք ներկրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից, որոնք ժամանակին չեն հաշվառվել: Ղազախստանի Հանրապետության  նախագահը հանձնարարել է կառավարությանը 1-ամսյա ժամկետում տալ ստեղծված իրավիճակի իրավական գնահատականը: Այդ խնդիրը լուծելու համար Կառավարությունը մեկ ամսվա ընթացքում մեկանգամյա կարգով պետք է ապահովի 2020 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ԵԱՏՄ երկրներից անձնական օգտագործման համար Ղազախստանի քաղաքացիների կողմից ավտոմեքենաների ժամանակավոր գրանցումը: Մինչև 2021 թվականի մարտի 1-ը ավտոսեփականատերերը պետք է վճարեն մաքսատուրքեր կամ դուրս բերեն մեքենան երկրից, կամ կատարեն օրենքով չարգելված այլ գործողություններ: Իր ելույթի վերջում երկրի նախագահը հանձնարարել է կառավարությանը դադարեցնել ուրիշ երկրներից ավտոմեքենաների անօրինական ներկրումը:

Մանրամասները՝ տեսանյութում