Սոցցանցում գրառում կատարած ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

Ոստիկանության սերժանտը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

Այս մասին, Tert.am-ի տեղեկացմամբ,  ասել է ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Իսկ գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն»,-ասել է Ջանոյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանն անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին հրապարակման տակ գրել էր․ «Հաջորդը քեզ են խփելու»:

Նշենք նաև, որ նա ավելի վաղ այլ քաղաքական գրառումներ էլ է արել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, գրելով. «Մի վախեցեք մարդու դատաստանից, վախեցեք Աստծո դատաստանից»: