Նորսուլթան Նազարբաևը նամակ է հղել նաև Սերժ Սարգսյանին

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտաքին գործերի նախարարության մեր հավաստի աղբյուրներից, Ղազախստանի Առաջին նախագահ, այժմ Ղազախստանի անվտանգության խորհրդի և «Նուր Օտան» կուսակցության ղեկավար, Սահմանադրական խորհրդի անդամ Նորսուլթան Նազարբաևի կողմից ՀՀ արտգործնախարարության միջոցով մոտ մեկ շաբաթ առաջ նամակ է հղվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Նազարբաևը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին, ինչպես նաև նշել է, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, հույս հայտնել, որ պարոն Սարգսյանի հետ հետագա շփումները շարունակական կլինեն։