Տասներկու հետաքրքիր վայրեր օվկիանոսում. Դվարակա՝ Կրիշնայի քաղաքը (տեսանյութ)

Սկիզբը՝ այստեղ

Հինավուրց Դվարակա (Երկնքի դարպաս) քաղաքի ավերակները հայտնաբերվել են Հնդկաստանի արևմտյան ափերի մոտ։ Ըստ առասպելի, քաղաքը մի գիշերվա ընթացքում կառուցել է ինքը՝ Կրիշնան, Վիշվակարմանայի (Տիեզերքի արարչի) օգնությամբ։

Ստորջրյա պեղումների արդյունքում պարզվել է, որ քաղաքը կառուցվել է առնվազն մ.թ.ա 15-16-րդ դարերում և ջրի տակ է անցել խոշոր աղետի հետևանքով։ Հնդկական ավանդապատումներն ասում են, որ քաղաքում եղել են 900 հազար պալատներ, որոնց պատերը զարդարված են եղել արծաթով ու զմրուխտներով, և օվկիանոսը կլանել է Դվարական Կրիշնայի մահից յոթ օր անց։