Իսրայելի ՌՕՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի բանակի դիրքերին

Իսրայելի ՌՕՈՒ-ն Լիբանանի օդային տարածքից ավիահարված է հասցրել Սիրիայի արևմուտքում գտնվող Համա նահանգի Մուսայաֆ քաղաքի ուղղությամբ: Այս մասին հաղորդել է սիրիական ՍԱՆԱ պաշտոնական գործակալությունը։

«2019թ. ապրիլի 13-ին, մոտավորապես ժամը 2։30-ին (համընկնում է մոսկովյան ժամանակի հետ) իսրայելական ռազմական ինքնաթիռները անցել են Լիբանանի օդային տարածքով և հարված հասցրել մեր ռազմական դիրքերից մեկին՝ Մուսայաֆ քաղաքի ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում։

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը, ըստ նույն հաղորդագրության, ոչնչացրել են հրթիռների մեծամասնությունը, սակայն մի քանիսը հասել են թիրախներին: Վիրավորվել են երեք զինծառայողներ, փլուզվել մի քանի շենքեր։

Նշենք, որ մարտի վերջին ՍԱՆԱ-ն հաղորդել է Հալեպին հասցված իսրայելական ավիահարվածների մասին։

Փետրվարին ռազմական աղբյուրը տեղեկացրել է, որ Իսրայելը գրոհել է Սիրիայում Էլ-Կուվեյտրե օբյեկտը։ Ըստ հաղորդագրության, տուժողներ չեն եղել, վնասը միայն նյութական է։

Հունվարին, ԶԼՄ-ների տվյալներով, Սիրիայի ՀՕՊ-ը հետ է մղել իսրայելական գրոհը։