Արցախի Հանրապետության նախագահը ընդունել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին

Ինչպես այսօր տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:

Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: