Հրապարակվել է կուրացնող և հալյուցինացիաներ առաջացնող ռուսական զենքի փորձարկումների վիդեոն. Sputnik

Նշվում է, որ զենքը գիշերային ժամերին չեզոքացնում է 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նշանառությունը, հեռաչափերը, գիշերային տեսանելության սարքերը և հրթիռներ կառավարելու համալիրները։

Հրապարակվել է «Ֆիլին» վիզուալ-օպտիկական խանգարումների կայանի փորձարկումների տեսանյութը: ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ փորձարկումները տեղի են ունենում Ֆիննական ծոցում։

Տեսանյութը հրապարակել է «Զվեզդա» հեռուստաալիքը։

Նշվում է, որ զենքը գիշերային ժամերին չեզոքացնում է նշանառությունը, հեռաչափերը, գիշերային տեսանելության սարքերը և հրթիռներ կառավարելու համալիրները 5 կիլոմետր հեռավորության վրա։

Սկզբից նավի վրա միանում է հզոր լուսարձակի նման մի բան, որից հետո այն տեղափոխվում է «խանգարումների ռեժիմ», որը կարող է կուրացնել հակառակորդին, հալյուցինացիաներ առաջացնել թշնամու զինվորների մոտ և շարքից հանել նրա սարքերը։

Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, համակարգն արդեն տեղադրվել է ռուսական նավատորմի մի քանի նավերի վրա։

Աղբյուրը՝ Armeniasputnik.am