Կարակասում և Վենեսուելայի այլ քաղաքներում ի աջակցություն Մադուրոյի կառավարության, ժողովրդական ցույցեր են անցկացվել

Ի աջակցություն Մադուրոյի կառավարության, Վենեսուելայի մայրաքաղաքում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել ժողովրդական ցույցեր։ Շաբաթ օրը Կարակասում հակաիմպերիալիստական ցույցի ժամանակ Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արիզան հայտարարել է, որ այդ երկրի ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գույադոն ուղարկվել է Դոնալդ Թրամփի կողմից:

Վենեսուելայի որոշ քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումներից հետո Կարակասի իշխանությունները դրանում Վաշինգտոնին մեղադրելով, հայտարարել են, որ Գուայդոն այդ հարցում համագործակցել է ԱՄՆ-ի հետ: Վենեսուելայի խոշորագույն ՀԷԿ-ի վթարը, որը պատճառ է հանդիսացել երկրում էլեկտրաէներգիայի աննախադեպ անջատումների, նրանք համարում են ԱՄՆ-ի կողմից իրականացված դիվերսիայի և համակարգչահենային հարձակման հետևանք։

Վենեսուելայի կառավարության կողմնակիցները դատապարտել են այդ երկրի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունները, Վենեսուելայում ճգնաժամ ու քաղաքացիական պատերազմ առաջացնելուն ուղղված Միացյալ Նահանգների ջանքերը:

Ընդդիմությունն արձագանքել է ցույցերին: Մադուրոյի կառավարության ընդդիմադիրները նույնպես որոշ շրջաններում ցույցեր են կազմակերպել, որոնց ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև:

Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոն, ով ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոյին համարում է իր իշխանությունը տապալելու ԱՄՆ-ի գործիքը, Թվիթերում գրել է. «Իմպերիալիստների՝ բռնությամբ ուղեկցված ցանկացած քայլ արժանանալու է հայրենասերների պատասխանին»: