Վտանգ կա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մեզ վերադարձնում են ելակետային դիրքերին

Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը խիստ ուշագրավ է։

Հայաստանում իշխանափոխությունից հետո սա առաջին ծավալուն, ծրագրային և համեմատաբար ուղիղ խոսքն է բանակցային գործընթացի առկա իրավիճակի մասին։

Ավելի բաց եթե ասեմ, գնահատում այն որպես բանակցային գործընթացը պահպանելու և ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու փորձ՝ կողմերին ուղղված հստակ ուղերձներով։

Վտանգ կա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Նիկոլ Փաշինյանի շտապողականության, ավելորդ ինքնավստահության և սեփական ուժերը գերագնահատելու հետևանքով գրեթե մեկ տարի անց մեզ վերադարձնում են ելակետային դիրքերին, ցավոք, առանց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հիշատակման։

Armen Ashotyan-ի ֆեսյբուքյան էջից

Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը խիստ ուշագրավ է։ Հայաստանում իշխանափոխությունից հետո սա առաջին…

Опубликовано Armen Ashotyan Суббота, 9 марта 2019 г.