Համասեռամոլության և թմրամիջոցների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի և վե՛րջ
Հարգելի հայրենակիցներ, առաջնորդվելով ազգային և քրիստոնեական արժեքների ամրապնդման առաջնահերթությամբ և մտահոգված լինելով ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաների ներդաշնակ զարգացման վտանգով, հանրապետական գործընկերներիս հետ 6-րդ գումարման ԱԺ-ում շրջանառության մեջ եմ դրել օրենսդրական փաթեթ «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն իրականացնելու մասին:
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ պետք է արգելվի երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը խոչընդոտող տեղեկատվության տարածումը:
Պետությունը պետք է ունենա պոզիտիվ պարտականություն մատաղ սերնդին հնարավորինս թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր իմաստով առողջ ու ներդաշնակ զարգացում ապահովելու համար:
Ըստ այդմ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, պղծության, նույնասեռականության, սարսափ բովանդակող և նմանատիպ վատ երևույթների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի:
Հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում ևս անդրադարձ կա երեխաների ներդաշնակ և բարոյական դաստիարակության և այդ հարցերում պետության դերին ու միջամտությանը՝ ի շահ երեխաների բարոյական և բնականոն զարգացման պաշտպանության:
Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Handsyde v. United Kingdom գործով 1976թ. որոշմամբ և Hertzberg v. Finland գործով 1982թ. կայացված որոշմամբ ճանաչել է պետությունների ինքնավարությունը հանրային բարոյականության ոլորտում քաղաքականություն մշակելու և իրականացնելու հարցերում:
Նիկոլի Փաշինյանի կառավարությունը, սակայն բացասական եզրակացություն տվեց այս նախագծին, իսկ ԱԺ բռնի լուծարումը հնարավորություն չի ընձեռում ինձ կրկնել նախաձեռնությունս:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, ինչպես նաև նախօրեին արդեն մեր երկրի Ազգային ժողովում համասեռամոլության բացահայտ քարոզը, առաջարկում եմ ԱԺ պատգամավորներին, ովքեր իրենց համարում են ազգային-ավանդական, քրիստոնեական արժեքների կրող, անկախ կուսակցական պատկանելությունից, միանալ այս օրենսդրական նախաձեռնությանը և շրջանառության մեջ դնել, հարկ եղած դեպքում լրամշակել և ընդունել այն:
Համասեռամոլության և թմրամիջոցների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի և վերջ:
Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov-ի ֆեյսբուքյան էջից
Համասեռամոլության և թմրամիջոցների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի եւ վերջ: Հարգելի հայրենակիցներ,…
Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Суббота, 9 марта 2019 г.