Հեղափոխական արագությամբ քանդվում են հաստատված գործող կառույցներ, ապամոնտաժվում է պետության մասնակցությամբ գործող մի հսկայական համակարգ

Հայաստանում մի հեղափոխություն է հիմա մեծ թափով և հաջողությամբ իրականացվում. կրճատումների, փակումների, միացումների և օպտիմալացումների հեղափոխությունը, որով հեղափոխական արագությամբ քանդվում են հաստատված գործող կառույցներ, ապամոնտաժվում է պետության մասնակցությամբ գործող մի հսկայական համակարգ: Դրանով պետությունը լվանում է ձեռքերը աշխատանքից և պարտավորությունների բեռից, ոլորտներն ու մարմինները թողնում անմրցունակ անկախության մեջ և փողոցում թողնում հազարավոր քաղաքացիների: Դա նոր երևույթ չէ: Մասնավորապես ԱՄՆ-ում դրա առաջամարտիկն է հանրապետական կուսակցությունը, որն ավերում է պետական սեկտորը` վայրագ շուկա նետելով և անպաշտպան թողնելով աշխատուժը: Դրանով պետության գործը քչանում է` այն հանձնվելով մասնավոր անձանց, իսկ ոլորտները հանձնվում են շուկայի շնաձկներին, որի արդյունքում հարստանում են մի քանիսը, իսկ պետության և քաղաքացիների վիճակն ավելի է ծանրանում:
Սա օպտիմալացման և կրճատումների վտանգավոր հեղափոխություն է, որ իրականում ավերիչ հետևանքներ է ունենալու:

Hayk A. Martirosyan-ի ֆեյսբուքյան էջից

Հայաստանում մի հեղափոխություն է հիմա մեծ թափով և հաջողությամբ իրականացվում. կրճատումների, փակումների, միացումների և…

Опубликовано Hayk A. Martirosyan Пятница, 22 февраля 2019 г.