Ոսկետափում շմոլ գազից ընտանիք է թունավորվել

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, հունվարի 25-ին, ժամը 17։25-ին ոստիկանության Արարատի բաժնում «Վեդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել Ոսկետափ գյուղի տներից մեկի բնակիչներ 50-ամյա Մարինե Պ․-ն, 49-ամյա Արսեն Պ․-ն, 31-ամյա Գայանե Պ․-ն և 4-ամյա Վլադիմիր Ս․-ն։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ տուժածները թունավորվել են նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում գազի արտահոսքի կամ շմոլ գազի տարածման հետևանքով:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: