Անցնող շաբաթ թշնամին հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, հունվարի 20-26-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: