ԱՄՆ-ում նկարահանել են ահռելի չափերի սառցե պտտվող սկավառակ (տեսանյութ)

Ամերիկուհի Թինա Ռեյդելը ԱՄՆ-ի Մեն նահանգի Ուեսթբրուք քաղաքում նկարահանել է գետի հոսանքն ի վար շարժվող սառցե արտասովոր սկավառակ։ Դրա տրամագիծը մոտ 90 մետր է, ունի կատարյալ կլոր ձև։ Սառած գետում լողացող այդ բացառիկ երևույթը նկատելուն պես, կինը վազել է տուն՝ թռչող տեսախցիկը բերելու, և բավական որակով նկարահանել է այն։

Ինչպես նշել են փորձագետները, այդպիսի սկավառակներ առաջանում են միայն դանդաղ պտտահոսք ունեցող ջրամբարներում։ Սառցաբեկորը ժամանակի հետ հղկվում է հարևան սառցակտորների հետ անդադար շփումից, դառնալով շրջանաձև։

Որոշ մարդիկ սահում են այդպիսի սկավառակների վրա։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե սառույցը բավարար հաստություն ունի։ Սակայն հաճախ այն չափազանց բարակ է, այնպես որ չարժե ռիսկի դիմել։