Սերժ Սարգսյանի ելույթի նպատակներից մեկը դատարկ ներքաղաքական դիսկուրսը content-ով լցնելն էր
Այն, որ Սերժ Սարգսյանի ելույթը իշխանական ֆեյք և իրական «ցլերի» համար կարմիր շորի ազդեցություն կունենա` կանխատեսել էինք: Բովանդակային քննարկում այդպես էլ չծավալվեց, թեպետ ելույթի նպատակներից մեկը դատարկ ներքաղաքական դիսկուրսը content-ով լցնելն էր:
Այդքան էլ չհասկացա նորաստեղծ կուսակցություններից մեկի իմ կողմից հարգելի ներկայացուցչի այսօրվա անդրադարձը, սակայն դրա որոշ կետերին կանդրադառնամ.
- Սերժ Սարգսյանը իշխանությունը չի փոխանցել Նիկոլ Փաշինյանին` նա իշխանությունը ի պաշտոնե է փոխանցել առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին․
- Նորահայտ քաղաքական ուժին հարիր չի «արժեզրկված» անվանել մյուս կուսակցությունները, քանի որ նույնիսկ էյֆորիկ ընտրության պայմաններում, որտեղ առատորեն կիրառվել են վարչական ռեսուրսներ, առավելագույն ձայներ գրանցած կուսակցությունները նախկինում գործող ուժեր են` բացառությամբ «Իմ քայլը» դաշինքի:
- Կուզենայի հիշեցնել նաև, որ քանի որ Նիկոլ Փաշնյանը միջազգային հարթակներում ռեվերանսներ է անում Ադրբեջանին, ապա Արցախյան ազատամարտի կերտողներից մեկի պարտքն է եվրոպական կարևորագույն քաղաքական ամբիոններից մեկից հիշեցնել աշխարհին, որ «…Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում»:
Հարգելի գործընկերներ, ես հասկանում եմ, որ պոպուլիստների կողմից կառավարվող երկրում դիրքավորման հեշտ տարբերակ է թվում ՀՀԿ-ին թիրախավորելը, բայց դա ոչ ընդդիմադիր ՕՐԱԿԱՐԳ-ի հարց է, ոչ էլ ԱԶԳԱՅԻՆ շահերից բխող գործողություն:
Մնում է միայն կռահել, թե ի՞նչ իրական դրդապատճառներ կային ելույթից գրեթե մի շաբաթ հետո նման զարմանալի արձագանքի համար:
Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջից
Այն, որ Սերժ Սարգսյանի ելույթը իշխանական ֆեյք և իրական «ցլերի» համար կարմիր շորի ազդեցություն կունենա` կանխատեսել էինք:…
Опубликовано Hayk Mamijanyan Понедельник, 25 ноября 2019 г.