Հրապարակվել է Լուսնի հակառակ կողմում չինական զոնդի վայրէջքի տեսանյութը

Չինական իշխանություններն առաջին անգամ հրապարակել են «Չանյե-4» տիեզերանավից արված տեսագրությունը։ Այդ կադրերը զոնդը փոխանցել է Երկրից 455 հազար կմ հեռավորության վրա գտնվող «Ցյուեցյաո» վերահեռարձակչի միջոցով, դրանք հրապարակում է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը (CNSA)

Վերահեռարձակիչ արբանյակն իր դիրքի շնորհիվ կարող է «տեսնել» և՛ Լուսնի հակառակ կողմը, և՛ Երկիրը։ Ավելի վաղ «Չանյե-4»-ն ուղարկել էր Լուսնի մակերևույթի առաջին համայնապատկեր- լուսանկարները։ «Չանյե-4» կայանն առաջինն է, որ փափուկ վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում 2013թ․ հունվարի 3-ին։ Զոնդը կանգ է առել Կարման խառնարանում։ Այն երկնաքարի հարվածի հետևանքով առաջացած ահռելի հինավուրց խառնարան է Լուսնի հակառակ կողմի հարավային կիսագնդում։

Կայանը հաշվարկային ուղեծիր է դուրս եկել դեկտեմբերի 30-ին։ Սարքը Լուսնի ուղեծրին էր հասել դեռևս դեկտեմբերի 12-ին։ Այդ օրվանից թռիչքների կառավարման չինական կենտրոնի մասնագետները երկու անգամ շտկել են կայանի ուղեծիրը և թեստավորել կապը սարքի և «Ցյուեցյաո» վերահեռարձակիչ արբանյակի միջև։

Տեսանյութ