ՀՀ-ՌԴ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել. Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել էր Սերգեյ Լավրովին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Վարչապետը նշեց, որ ուրախ է ՌԴ արտգործնախարարին տեսնել Հայաստանում:

«Վերջին անգամ Դուք Հայաստանում պաշտոնական այցով եղել եք երկու տարի առաջ, դրանից հետո Հայաստանում կատարվել են շատ մեծ փոփոխություններ, և ես ցանկանում եմ ասել, որ այդ փոփոխությունների արդյունքով մեր երկրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել»,-դիմելով Լավրովին` ասաց Փաշինյանը:

Սերգեյ Լավրովը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին` ընդունելության համար` ընդգծելով Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական գերատեսչությունների սերտ համագործակցությունը: ՌԴ արտգործնախարարը հայտնեց նաև, որ հաջորդ տարի Հայաստանում ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողով կանցկացվի:

ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև սերտ շփումներ կան բոլոր ուղղություններով: «Մենք ուրախ ենք, որ երկկողմ առևտուրը զարգանում է: ՌԴ-ն ՀՀ-ի համար առաջատար գործընկեր է, թիվ մեկ ներդրողը»,- ասաց Լավրովը:

Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ` նոյեմբերի 10-ին:

Տեսանյութը՝

Հյուրընկալել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։

Հյուրընկալել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 10 ноября 2019 г.