«Ջորջ Սորոսի ձեռքերը <<հասան>> Հայաստանյան մարզային բուհերին»․ Նարեկ Միրզոյան

Ջորջ Սորոսի ձեռքերը <<հասան>> Հայաստանյան մարզային բուհերին

Օրերս, ուսումնասիրելով <<Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան>>-ի (այլ կերպ ասած <<Սորոսի հիմնադրամ>> ) պաշտոնական կայքը, հանդիպեցի հետաքրքիր մի իրողության (ինձ համար անգամ զարմանալի) պարզվում է, որ վերոնշյալ կազմակերպությունից <<Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան>> հիմնադրամը դրամաշնորհ է ստացել, որը կազմել է 17.000 ԱՄՆ դոլար, իսկ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը 2 դրամաշնոր է ստացել՝ 17.740 և 17.580 ԱՄՆ դոլարի չափով: Դրամաշնորհները տրամադրվել են սույն թվականի օգոստոսի 30-ին: Տեղյա՞կ են արդյոք բուհերի անձնակազմերը և ուսանողները հիշյալ դրամաշնորհային ծրագրերից, ու սկսվել են արդյոք դրամաշնորհային ծրագրերի իրականացումը վերոնշյալ բուհերում՝ դժվարանում եմ պատասխանել:

Կոչ եմ անում Շիրակի և Վանաձորի պետհամալսարանների պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը և բուհերի ճակատագրով հետաքրքրված անձանց, որպեսզի հետևողական լինեն, որ դրամաշնորհային ծրագրերի իրականացումը լինի բաց և թափանցիկ, և ուսանողները ու դասախոսները <<միամտորեն>> մասնակից չդառնան <<Սորոս>>-ի միջոցով <<վնասակար>> ծրագրերի կյանքի կոչելուն:

Կից ներկայացնում եմ <<Սորոսի հիմնադրամի>> կողմից տրամադրված դրամաշնորհների վերավերյալ հղումը` http://www.osf.am/about-company/grants-lists/2019/

Նարեկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից։

Ջորջ Սորոսի ձեռքերը <<հասան>> Հայաստանյան մարզային բուհերինՕրերս, ուսումնասիրելով <<Բաց հասարակության հիմնադրամներ -…

Опубликовано Narek Mirzoyan Воскресенье, 10 ноября 2019 г.