Փաշինյանը թքում է արդարադատության ճակատին, Հայաստանում Ֆեմիդան բռնաբարված է․ իրավաբան (տեսանյութ)

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը բռնաբարում է Ֆեմիդային»,- ասաց  «Մենք» հաղորդաշարի հյուրը՝ իրավաբան Վահե Եփրիկյանը։

Իրավաբանը համոզված է՝ վարչապետ Փաշինյանը ծրագիր չունեցող քաղաքական գործիչ է, և հպարտանում է նրանով, որ  «իզմեր» չունի, իսկ իր միակ «իզմը» պոպուլիզմն է։

«Մեր առջև ծառացած են կարևորագույն հիմնախնդիրներ՝  թե՛ արտաքին, թե՛ ներքին դաշտում, իսկ վարչապետը նկարվում է ու ֆեյսբուքում ցուցադրում։ Այս իշխանությունը ձախողված է»,- ասաց Եփրիկյանը։

Իրավաբան Վահե Եփրիկյանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, «Հոկտեմբերի 27-ի» գլխավոր ոճրագործ  Նաիրի Հունանյանից իշխանության ունեցած ակնկալիքներին, այն է՝ ոճրագործից կորզել այնպիսի ցուցմունքներ, որոնք հնարավորություն կտան թիրախավորել քաղաքական հակառակորդներին, մասնավորաբար, Ռոբերտ Քոչարյանին:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։