Սիրիան վերջնագիր է ներկայացրել Թուրքիային և թուրքամետ ահաբեկիչներին

Թուրքիայի սպառնալիքը` «նոր գործողություն» նախաձեռնել Հյուսիսային Սիրիայում՝ իբր թե «բոլոր քրդերը չէ, որ հեռացել են», սուր արձագանք առաջացրեց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից: Ըստ որոշ տեղեկությունների` որոնք մենք դեռ չենք կարող հաստատել, վկայակոչելով կոնկրետ մարդկանց անունները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահվածքը դժհոհություն է առաջացրել ինչպես Իրանում, այնպես էլ Ռուսաստանում: Իսկապես, Սիրիայի նախագահի դաշնակիցները Էրդողանի վրա լրջորեն զայրանալու պատճառ ունեն: Ի վերջո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հստակ ապացուցել է, որ ամերիկացիները շարունակում են Սիրիայից նավթ գողանալ և գողացվածը տեղափոխել Թուրքիա: Ավելին, վերջերս ռուս զինվորներն ու սպաները առաջին համատեղ պարեկությունն են անցկացրել Թուրքիայի հետ Սիրիայի և Թուրքիայի սահմանին: Ո՞վ և ի՞նչն է ստիպել Էրդողանին հանդես գալ Սիրիայի վերաբերյալ Սոչիի հուշագիրը խափանելու սպառնալիքով:

Ըստ ամենայնի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի իշխանությունների համար դա պարզելը նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Սկզբում Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Դամասկոսը հաստատում է, թե Սիրիայի տարածքի դեմ թուրքական ագրեսիան թուրքական ռեժիմի էքսպանսիոնիստական ​​նկրտումների և պատրանքների արդյունք էր, որը «կորցնում է իր կարգավիճակն որպես Աստանայի գործընթացի երաշխավոր»: Մի քանի օր անց վերջնագրով հանդես եկավ արդեն ինքը՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը: Հոկտեմբեր 31-ին նա «Al Ekhbariya» և «As-Surya» հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է. «Ահաբեկիչները, ովքեր դեմ են սիրիական բանակին Իդլիբ նահանգում, պետք է տեղափոխվեն Թուրքիա կամ հանձնվեն սիրիական պետությանը: «Ալ-Քաիդա» կամ «Ահրար ալ-Շամ» խմբավորումների ահաբեկիչները կապված են թուրքական ռեժիմի հետ, նրանք մոտ են Էրդողանի սրտին, որը նրանց ուղարկել է Սիրիայում կռվելու»: Սիրիայի նախագահը նախազգուշացրել է, որ եթե գրոհայինները հրաժարվեն զենքերը վայր դնելուց, նրանց դեմ անխուսափելիորեն իրականացվելու է ռազմական գործողություն: Սիրիայի առաջնորդը նաև նշել է, որ Սոչիում ստորագրված ռուս-թուրքական հուշագիրը թույլ է տվել զսպել Թուրքիայի էքսպանսիան և արգելափակել է ամերիկյան միջամտության ճանապարհը: «Ռուսաստանը հստակ հավատարիմ է մնում Սիրիայի ինքնիշխանության պահպանման և նրա տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին», — շեշտել է ալ-Ասադը: Նա նաև շեշտել է, որ սիրիական բանակը մտել է երկրի հյուսիս-արևելյան նահանգները ոչ միայն իրենց պաշտպանության համար, այլև նրանց նկատմամբ պետական ​​վերահսկողությունը վերականգնելու համար: Ըստ նրա խոսքերի՝ «այս շրջաններում ապրող քրդերը հիմնականում հայրենասեր են», նրանք կկարողանան վերամիավորվել Սիրիայի մնացած մասի հետ, պետական ​​մարմինները կվերսկսեն աշխատանքը տարածաշրջանում:

Ըստ սիրիական իշխանությունների տվյալների՝ Իդլիբում գտնվում է աշխարհում ամենամեծ ահաբեկչական խմբավորումը: Հոկտեմբեր ամսվա սկզբին Իդլիբում գրոհայինները միավորվել են մոտ 70-80 հազար թվաքանաքով մեկ ռազմական կառույցի մեջ: Ալ-Ասադը չի նշել, բայց այդ ահաբեկիչների շարքում կան նաև զուտ թուրքամետ ահաբեկիչներ «Հիզբ ատ-Թուրքեստանի» կազմակերպությունից: Ինչպես հայտնի է, ավելի վաղ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ գործընկերների մեղադրել էր Իդլիբում հաստատված միջազգային ահաբեկիչներին փրկելու ջանքերի մեջ: Եվ հոկտեմբերի 31-ի երեկոյան հաղորդվել է, որ ռուսական ավիացիան շարունակում է մարտական ​​թռիչքներ իրականացնել իսլամիստների կողմից օկուպացված տարածքներում, Ռուսաստանի ՌՏՈՒ ռազմական ինքնաթիռները հարվածել են Ում-Ջալալ բնակեցված թաղամասի ծայրամասում ահաբեկչական թիրախներին:

Հասկանալի է, որ Սիրիայի իշխանությունները ռիսկի են դիմել և վերջնագիր ներկայացրել ոչ միայն Իդլիբ նահանգի ահաբեկիչներին, այլև Թուրքիայում գտնվող ահաբեկիչներին ևս, ինչպես նաև հենց Թուրքիային: Վերջ տալով ահաբեկիչներին Իդլիբում՝ Սիրիան և նրա դաշնակիցները խստորեն կպահանջեն, որ Անկարան անհապաղ դուրս բերի զորքերը սիրիական բոլոր օկուպացված տարածքներից: Էրդողանը հերթական անգամ սխալ է հաշվարկել՝ մտածելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում հուշագիր ստորագրելով նա կկարողանա պահպանել Իդլիբ նահանգի փաստացի օկուպացիան և միաժամանակ «լուծել քրդական հարցը»: Այսպիսով՝ Սիրիայում Թուրքիայի փլուզման ժամն անխուսափելի է և էլ ավելի մոտ է դարձել:

Սերգեյ Շաքարյանց