Մեր հասարակությանն այսպես բզկտված դեռ չէի տեսել․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

«Աշխարհում նոր իրավիճակ է ստեղծվել, համընդհանուր ինտեգրացիայի պայմանները փոխվել են։ Բոլոր պետություններում ակտիվանում են ազգային, պետականամետ ուժերը Աշխարհը մի նոր փուլի մեջ է մտնում։ Սկսում են նոր ժամանակներ, նոր մարտահրավերներ, նոր վտանգներ և նոր հնարավորություններ»,- այսօր ՄԱԱ-ում հրավիրված մամուլի  ասուլիսում ասել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։

Խոսելով  տարածաշրջանում կատարվող փոփոխությունների մասին նա շեշտել է՝   Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում կտրուկ բարձրացել է։

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Վազգեն Մանուկյանը նկատել է․ «Անկեղծ ասած՝ մեր հասարակությանը այսպես բզկտված դեռ չէի տեսել։ Իրար նկատմամբ թույնով լցված, մատնություններ անել, արժեքավոր մարդկանց նկատմամբ քրեական գործեր հարուցել…Արցախի պաշտպանության նախարարին են հանում, իրենց կարծիքով ինչ-որ մի նախադասություն ճիշտ չի ասել, որը լավագույն նախարարներից էր։ Անարժեք մարդիկ հետապնդում են այս պետության համար մեծ արժեքներ ստեղծած մարդկանց»։