Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության․ Քննչական կոմիտեի նախագահ

ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության․ այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Որքանով տեղյակ եմ՝ ՀՀ-ում չէ, չի հրավիրել, չէ», – ասել է նա:

Անդրադառնալով Վիգեն Սարգսյանին առնչվող քրեական գործին՝  «ի՞նչ նորություն կա» հարցին,  Գրիգորյանը պատասխանել է.

«Այստեղ նորության խնդիր չկա, կան տվյալներ, որոնք վկայում են, որ հանձնաժողովի կողմից բնակարաններ են հատկացվել անձանց, որոնց ավելի ուշ պետք է հատկացվեին կամ  պետք է հատկացվեր հանձնաժողովի քննարկմանը, այլ ոչ թե միանձնյա որոշում կայացվեր», – ասել է Գրիգորյանը:

Վերջինս նշել է,, որ Վիգեն Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, թե  Վիգեն Սարգսյանին առնչվող գործը ուղարկվել է ՀՔԾ: