Մեզ սպասվում են մեղմ աշնանային հաճելի օրեր

Ժողովուրդ ջան, մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք։ Այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանցը՝ հավելելով, որ վաղը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 2-4 աստիճանով։

«Մեզ սպասվում են մեղմ աշնանային հաճելի օրեր»,- գրել է Սուրենյանցը։