Հունաստանը որոշել է մինչև 2020-ի տարեվերջ 10.000 փախստականի հետ ուղարկել Թուրքիա

Հունաստանի կառավարությունը որոշել է մինչև 2020-ի տարեվերջ 10.000 փախստականի հետ ուղարկել Թուրքիա:

Հունական իշխանություններն այդ որոշումն ընդունել են Հունաստանի Միդիլի կղզու ներգաղթյալների ճամբարում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո:

Ermenihaber-ի տեղեկացմամբ, այդ ցույցերի ընթացքում հրդեհ էր բռնկվել, որից հետո բախումներ էին եղել հույն ոստիկանների ու փախստականների միջև, ինչի հետևանքով 1 կին մահացել էր, իսկ 17-ը վիրավորել:

«Reuters» լրատվական գործակալության փոխանցմամբ`փախստականների ճամբարի և Մորյա քաղաքի բնակչության թիվը հասել է 12.000-ի:

Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերով նախարար Լեֆթերիս Էկոնոմուն այս դեպքերի կապակցությամբ նշել է, որ իրենք կանգնած են իրական ազգային ճգնաժամի առջև: Իսկ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը որոշում է կայացրել նոր «փակ կենտրոններ» կառուցել այն փախստականների համար, որոնք չունեն փաստաթղթեր և նրանց համար, ովքեր դիմել են ապաստան ստանալու համար, բայց մերժվել են:

Հունաստանի կառավարությանը նաև որոշել է Էգեյան ծովում ուժեղացնել առափնյա պահպանության ծառայությունը:

ՄԱԿ-ի տվյալներով`Հունաստան եկած այդ փախստականների մեծ մասը Աֆղանստանի քաղաքացի են:

Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության շրջանային ղեկավար Մարկո Սանդրոնը հայտնել է, որ Մորիայի ճամբարում հնարավոր է միայն 3000 մարդու տեղավորել, մինչդեռ հիմա այնտեղ ստիպված ապաստանել է 13.000 մարդ։