Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ս․ թ․ սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացամամբ, հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, քննարկվել են Արցախում քաղաքաշինության զարգացմանը և այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր: