Ուկրաինայում ուժեղանում է հակառուսական ֆաշիզմի տարածումը

Ուկրաինայի նեոնացիստական ​​իշխանությունները, հավանաբար, մտադիր են հետագայում ևս հրահրել հարաբերությունների սրացում հետխորհրդային տարածքում: Ոմն Վլադիմիր Օմելյան (ոչ հայ, փառք Աստծո, մի շտապեք զարմանալ և զայրանալ), որը Ուկրաինայի ենթակառուցվածքային նախարարն է, որոշել է բանդերականների նման մեկնաբանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջերս արած հայտարարությունները, որոնք հնչեցին Փարիզում՝ Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների ժամանակ:

Հիշեցնեմ, որ օգոստոսի 21-ին Ֆրանսիայի նախագահը, իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո, «Թվիթերի» իր էջում գրել էր, որ հավատում է «Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ» ձգվող Եվրոպային: Եվ ահա օգոստոսի 24-ին, բանդերական Օմելյանը հայտարարեց․ «Եվրոպան կլինի Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ, երբ ուկրաինական դրոշը վերադառնա Վլադիվոստոկ, ինչպես դա եղել է 100 տարի առաջ»: Առավել հիմար հայտարարություն չէր էլ կարող լինել. դեղին և կապույտ կտորների համադրությամբ  պատրաստված Ուկրաինայի ազգային դրոշն իրականում Հաբսբուրգյան դինաստիայի թագաժառանգներից մեկի դրոշակներից է: Հաբսբուրգի թագաժառանգն այդ դրոշակը նվիրաբերել է Գալիցիայի շրջանի հակառուսական տրամադրված բնակիչներին, երբ Ուկրաինան  որպես պետություն գոյություն չուներ: Վերջապես, Հաբսբուրգյան դրոշակը երբեք չի բարձրացել Ռուսաստանի որևէ տարածքում, մանավանդ Հեռավոր Արևելքում:

Օմելյանի ամբողջ «ելույթը» տիպիկ գեբելսյան քարոզչություն է, որն իրականացվում է ամբարտավան բանդերական, ահաբեկչական ոճով: Վստահ եմ, որ Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկու շրջապատը, բախվելով այն փաստի հետ, որ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ Գերմանիան չեն պատրաստվում աջակցել Կիևին, այսպես կոչված, «Նորմանդական քառյակ»-ի շրջանակներում, որոշեց վերադառնալ մերկացված ագրեսիվ հակառուսական քաղաքականությանը: Եվ դա սկսվեց, իհարկե, ոչ օգոստոսի 24-ին: Օգոստոսի 9-ի առավոտյան անհայտ ահաբեկիչները բարձրացրել են ուկրաինական «դրոշը» Ղրիմի Սուդակ քաղաքի վրա: Խերսոնի շրջվարչակազմի նախագահի խորհրդական Բոգդան Կովալևը նշել է, որ այն, իբր թե, «բարձրացվել է ի հիշատակ օգոստոսի 6-ին Դոնբասում զոհված ուկրաինացի չորս զինծառայողների»: Ղրիմի Պետխորհրդի պատգամավոր Վլադիսլավ Գանջարան կատարվածն անվանել է սադրանք և նախօրոք պլանավորված գործողություն: Ղրիմից ռուս սենատոր Սերգեյ Ցեկովը հավելել է, որ գործողությունն ուշադրության արժանի չէ: Սակայն Գանջարայի և Ցեկովի հետ չի համաձայնել Ռուսաստանի ԱԳՆ-ը։

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Օմելյանի խոսքերն անվանեց սարսափելի: Զախարովան հիշեցրել է, որ 1918-1919 թթ․ Հեռավոր Արևելքի Վլադիվոստոկ քաղաքը գրավվեց ամերիկացի, ճապոնացի, չեխոսլովակցի և կանադացի զինվորականների կողմից: «Եվ այդ «ինչպես հարյուր տարի առաջ»-ը վերաբերում է ոչ այնքան ուկրաինական, որքան սկզբունքորեն այս տարածաշրջանում օկուպացիոն դրոշներին», – հայտարարել է Զախարովան:

Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ օկուպացիայի տարիներին և՛ ամերիկացիները, և՛ ճապոնացիները Հեռավոր Արևելքում և այլ տարածքներում բարբարոսաբար էին վերաբերվել ռուս բնակչությանը։ Հասկանալի է, թե ինչու են ներկայիս Կիևի բանդերականները ևս ուզում, որ լինի այնպես, ինչպես եղավ «100 տարի առաջ», այսինքն՝ Արևմուտքը հարձակվի Ռուսաստանի վրա և իրականացնի այդ մեծ տերության օկուպացիան:

Այնուամենայնիվ, Զախարովան տեղին հիշեցրեց այն մասին, որ 100 տարի առաջ ոչ ոք չէր բարձրացրել հաբսբուրգյան դեղնակապույտ «շորի» կտորը: Չեխոսլովակիան այլևս չկա, կան Չեխիան և Սլովակիան՝ որպես առանձին պետություններ: Ճապոնիան ինքն է օկուպացված՝ որպես 2-րդ համաշխարհային պատերազմում պարտություն կրած երկիր: Մնում են ԱՄՆ-ը և Կանադան`ուկրանացիստների ավանդական որջը:

Այսպիսով, Կիևի բանդերականները երազում են ԱՄՆ-ի, Կանադայի և ԵՄ երկրների կողմից Ռուսաստանի վրա հարձակման մասին: Պարզ ասած` պատերազմ են հրահրում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև:

Կարծում եմ, որ Ուկրաինան շուտով կոշտ պատասխան կստանա պաշտոնական Մոսկվայից, որը կուղղվի նաև ԱՄՆ-ին և Կանադային:

Սերգեյ Շաքարյանց