Ստամբուլյան կոնվենցիան ցընկնել ու դրա վավերացմանն է ձգտում Չարի երկրային բանակը, որին խորտակելու ենք մեր Աստծո զորությամբ, որի անունն է` Է (տեսանյութ)

Հոգևորականների շառաչուն ապտակն իրեն իրավապաշտպան համարող և այդքա՜ն «առաջադեմ» Ավետիք Իշխանյանին

Սթափվե՛ք` Ստամբուլյան կոնվենցիան զենք է` ուղղված հայ ավանդական ընտանիքի, ազգային ինքնության և արժեհամակարգի դեմ: Այո՛, իշխանության ներկայացուցիչների եթե ոչ ճնշող մեծամասնությունը, ապա իշխանության շատ ներկայացուցիչներ լծված են Ստամբուլյան կոչվող այդ թակարդի քարոզչությանը, այսինքն` հայ ավանդական ընտանիքի, ազգային ինքնության և արժեհամակարգի դեմ ուղղված զենքի:

Հայաստանում արվամոլների, մյուս ալասերվածների, նրանց իրավունքների սորոսական և այլ պաշտպանների երազած Ստամբուլյան խայտառակ կոնվենցիայի վավերացման դեմ պայքարը գնալով նոր թափ է ստանում: Ընտանեկան արժեքների պահպանության համընդհանուր հռչակագրի հրապարակմամբ Գյումրիից օրերս այդ պայքարին, ըստ էության, միացավ նաև «Ազգային արժեք ակումբ» գիտավերլուծական ՀԿ-ն:

Հռչակագրում մասնավորապես նշված է.

«Ընտանիքը, որպես բնականորեն ձևավորված հասարակության հիմնական բջիջ, ազգային պետության պահպանման և վերարտադրման հիմք, փոխադարձ համաձայնությամբ ու փոխլրացմամբ իրավունքների ու պատասխանատվության համատեղ դրսևորման եզակի միավոր, պետք է գտնվի պետության մշտական պաշտպանության և հովանավորության ներքո:
Ուստի սույն հռչակագրով ընտանիքը սահմանվում է որպես հասարակության գերագույն արժեք.

Սույն հռչակագիրը հիմնվում է
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի (23.08.1990), Հայաստանի Հանրապետության սահմանադրության (06.12.2015, հոդված 16), ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայի (1948, հոդված 12, 16, 25), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (1950), Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագրի (1966, հոդված 17, 23), Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների միջազագային համաձայնագրի (1966, հոդված 10), ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված Մշակութային բազմազանության պահպանության համընդհանուր հռչակագրի, (02.11.2001), ինչպես նաև մի շարք այլ միջազգային և ազգային իրավական փաստաթղթերի վրա:

Սույն հռչակագիրը դատապարտում է
Ընտանիքի՝
նկատմամբ ոտնձգության,
նրա բնական-արժեհամակարգի նկատմամբ այլասերվածության քարոզի,
նրա անդամների դերային բնական բաշխվածության կեղծ վերափոխման,
բազմասերունդ՝ ծնող-ամուսիններ-երեխա իրական հարգանքի ու փոխպարտավորությունների ձևախեղման ցանկացած փորձ, գործողություն, միտում, տրամադրություն:

Սույն հռչակագրով գիտակցվում է․
Ընտանիքի որպես ազգային ինքնության պահպանման գլխավոր միջավայրի անհրաժեշտությունը:
Ընտանեկան արժեքների նկատմամբ ցանկացած ոտնձգության բացառման անխուսափելիությունը:
Ընտանեկան արժեքների պահպանմանն ու վերատադրմանը միտված պետական, հասարակական, քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական, մշակութային և իրավական գործողությունների նպատակային, համակարգված իրականացման անհրաժեշտությունը:

Հռչակագիրը ստորագրած ազգային, պետական, միջազգային ցանկացած ֆիզիկական ու իրավաբանական անձ պարտավորվում է համատեղել ջանքերը ներքոհիշյալ դրույթների իրականացման ուղղությամբ
Գլուխ 1 – Նպատակների, ընդհանուր բնույթի պարտավորությունների սահմանում
Գլուխ 2 – Կանխարգելում /իրավական, տնտեսական, քաղաքական այլ մեխանիզմների ներդրում/
Գլուխ 3 – Պաշտպանություն և օժանդակություն
Գլուխ 4 – Համապետական և համազգային համագործակցություն
Գլուխ 5 – Միջազգային համագործակցություն»:

Մի շարք, ինչպես նաև մեր վերջին հրապարակումներից մեկով արդեն փաստարկել ենք, որ Ստամբուլյան կոնվենցիայի թիրախում հայ ընտանիքն է, մեր հասարակությունը, մեր պետությունը, քանի որ ընտանիքն իսկապես բնականորեն ձևավորված հասարակության հիմնական բջիջն է, ազգային պետության պահպանման և վերարտադրման հիմքը: Վերոնշյալ հռչակագիրն, իհարկե, իր ողջ բովանդակությամբ գնահատելի է, սակայն շատ կարևոր է, որ այս օրերին դրանով դատապարտվում է
ընտանիքի նկատմամբ ոտնձգության, նրա բնական-արժեհամակարգի նկատմամբ այլասերվածության քարոզի, նրա անդամների դերային բնական բաշխվածության կեղծ վերափոխման ցանկացած փորձ, գործողություն, միտում, տրամադրություն:

Ստամբուլյան կոնվենցիան զենք է` ուղղված հայ ավանդական ընտանիքի, ազգային ինքնության և արժեհամակարգի դեմ. օրերս այս համոզմունքը հայտնեց Արցախյան ազատամարտիկ, լեգենդար հետախույզ, ռազմական-հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Ստամբուլյան կոնվենցիան ոչ այլ ինչ է, քան զենք ուղղված հայ ավանդական ընտանիքի, ազգային ինքնության և արժեհամակարգի դեմ,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գևորգ Գևորգյանը:- Սա իրողություն է, որքան էլ այս չարաբաստիկ կոնվենցիայի գովքին լծվեն օտարի շահերը սպասարկող որոշ անհատներ և ուժեր՝ ժողովրդին մոլորեցնելու, մանիպուլիացիաների իրենց ահռելի փորձով: Ամենևին էլ խնդիրն այն չէ, որ այդպիսիք նախկինում չեն եղել, իհարկե եղել են նախորդ 30 տարիների ընթացքում, ասել է թե բոլոր իշխանությունների ժամանակ, սակայն հիմա, մեր երկիրը առավել վտանգված է, քանի որ օտար ուժերին ծառայողները, իշխանության մեջ երբեք այդքան մեծաթիվ չեն եղել, ինչպես այժմ: Ցավոք սրտի, իշխանության ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը լծված է ստամբուլյան կոչվող այս թակարդի քարոզչությանը, այսինքն, այն զենքի, որը ուղղված է հայ ավանդական ընտանիքի դեմ, այն զենքի, որով վիրավորվում է մեր ժողովրդի ինքնասիրությունն ու արժանապատվությունը, այն ժողովրդի, ով հավատաց քայլողների «ազնիվ մղումներին» ու այդ «ազնիվներին» իշխանության բերեց:

Կոչ եմ անում բոլորին, միասնաբար դեմ կանգնել կործանարար այս քայլին, այլապես սերունդները մեզ չեն ների:

Ո՛չ, ստամբուլյան կոնվենցիային»:

Ս. թ. հուլիսի 26-ին Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները, ինչպես հայտնի է, հանդես եկան Ստամբուլյան կոնվենցիայի ու դրա վավերացման դեմ հայտարարությամբ, հորդորեցին իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ նշված փաստաթղթի վավերացումից: Նկատենք, որ հիշյալ հայտարարությունից առաջ մի շարք հոգևորականներ, ի պատիվ իրենց, արդեն հանդես եկել էին Ստամբուլյան կոնվենցիան դատապարտող, դրա վտանգները և մեր ազգային ավանդական, հոգևոր արժեհամակարգին անհարիր լինելը մատնանշող, Ազգային ժողովի կողմից կոնվենցիայի վավերացումն անթույլատրելի համարող հրապարակային խոսքով: Վերոնշյալ հայտարարությունից հետո ևս մեր բազմաթիվ հոգևորականներ հանդես եկան և հանդես են գալիս ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ու դրա վավերացման, հանուն մեր ազգային ավանդական և հոգևոր արժեքների պահպանման: Նրանցից, օրինակ, տեր Մխիթար Ալոյանն առաջարկում է Ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն ընդունել նոր կոնվենցիա, որ կոչվում է Հայաստանյան, բաղկացած 2 կարևորագուն կետերից: Իր ֆեյսբուքյան էջում տեր Մխիթար Ալոյանը գրել է.

«Նոր կոնվենցիա, որ կոչվում է Հայաստանյան, բաղկացած 2 կարևորագուն կետերից:

  1. Ստամբուլը Եվրոպան, արևմուտքը պարտադրում են ադրբեջանին, չկրակել հայկական դպրոցների գյուղերի վրա 2. ստամբուլը և աշխարհը պետք է ընդունեն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Թե չէ բոլորը մեզ են ստիպում իրենց կոնվենցիաների տակ ստորագրել»:

Իսկ երեկ արդեն Ստամբուլի կոնվենցիայի վերաբերյալ կարևոր

հայտարարությամբ հանդես եկան Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակության հոգևորականները: Տ. Բարսեղ վրդ. Փիլավչյանի, Տ. Անդրանիկ վրդ. Գևորգյանի, Տ. Անդրեաս քհն. Իսախանյանի, Տ. Ստեփանոս քհն. Հովհաննիսյանի, Տ. Վաղարշ քհն. Իսախանյանի ստորագրած հայտարարության մեջ նշված է.

«Վերջին շրջանում հանրային լայն քննարկման առարկա է դարձել այսպես կոչված Ստամբուլի կոնվենցիան (կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան»):

Հարցի առնչությամբ արդեն իրենց կարծիքն են հայտնել Հայ Եկեղեցին, Փաստաբանների պալատը, Հանրային խորհուրդը, Արդարադատության նախարարությունը, կառավարության ադամներ, ինչպես նաև զանազան կազմակերպություններ, առանձին պատգամավորներ, իրավապաշտպաններ և անհատներ:

Հարկ ենք համարում նշել, որ մենք՝ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակության հոգևորականներս, լիովին կիսում ենք օրեր առաջ Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի և թեմակալ առաջնորդների կողմից բարձրացրած մտահոգությունները, մեր զորակցությունը բերում նրանց ու հորդորում մեր իշխանություններին չվավերացնել կոնվենցիան:

Այսօր որոշ դեպքերում տարակուսանք են առաջացնում ոչ այնքան կոնվենցիայի խնդրահարույց դրույթները (որոնց մանրամասնորեն անդրադարձել է Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասը), որքան դրանց մակերեսային մեկնաբանությունները:

Կոնվենցիայի ջատագովներից ոմանք շեշտում են, որ Կոնվենցիայի հիմնական նպատակն է կանանց պաշտպանությունը բռնության բոլոր ձևերից, ինչպես նաև ընտանեկան բռնության վերացումը/կանխարգելումը, առանց խոսելու դրա «ոչ հիմնական» կամ երկրոդական նպատակների մասին:

Տրամաբանական հարց է առաջանում. արդյո՞ք Հին Աշխարհի այնպիսի ժողովրդավար պետություններ, ինչպիսիք են, ասենք, Միացյալ Թագավորությունը, Չեխիան կամ Լիխտենշտեյնը, այդքան անսիրտ են իրենց կանանց կամ անտարբեր սեփական ընտանիքների հանդեպ, որ ոչ մի կերպ չեն ուզում վավերացնել կանանց և ընտանեկան բռնության դեմ ուղղված այդ փաստաթուղթը, իսկ միգուցե մեզ նման կնամեծար կամ այդքան «հասուն» չե՞ն՝ հասկանալու այդ կոնվենցիայի կարևորությունն իրենց իսկ բարօրության համար: Ասենք՝ դժվար թե այդպես է, չնկարագրելու համար բողոքի այն հզոր ալիքը, որ տեղի ունեցավ եվրոպական մի շարք երկրներում (Խորվաթիա, Սլովակիա, Հունգարիա, Չեխիա և այլն): Պարզ է, չէ՞, որ խոսքն «ընդամենը» բռնությունից զերծ հասարակութուն ունենալու մասին չէ:

Հայ Եկեղեցու դիրքորոշումը հարցի վերաբերյալ շատ հստակ է՝ կոնվենցիայի որոշ դրույթներ հակադրվում են քրիստոնեական բարոյագիտությանն ու մեր ազգային նկարագրին՝ վտանգի տակ դնելով հայ ընտանիքն ու մեր ավանդական արժեքները:

Ցավալի է, որ յուրաքանչյուր պատեհ-անպատեհ առիթով տվյալ հարցի վերաբերյալ եկեղեցու դիրքորոշման մասին իրենց «հեղինակավոր» կարծիքն են արտահայտում մարդիկ, ինչպես օրինակ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, որոնք ոչ միայն տարրական պատկերացում չունեն իրենց իսկ կողմից բարձրաձայնած նյութի վերաբերյալ, այլև որոնց սրբազան պարտականությունն է մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ խղճի և դավանանքի ազատության պաշտպանությունը: Անիմաստ ենք համարում մեկ առ մեկ անդրադառնալ պարոն Իշխանյանի մտքի գոհարներին (օրինակ՝ «Աստված իր կերպարով ստեղծեց տղամարդուն, հետո ստեղծեց կենդանիներին, որ իր համար ծառաներ ընտրի», կամ՝ «որովհետև ի սկզբանե նրանք ընդունում են, որ կինը տղամարդու ծառան է։ Իսկ ծառայի հետ ինչպես ուզում ես, կարող ես վարվել» և այլն):

Եվ վերջապես, իրեն այդքա՜ն «առաջադեմ» համարող իրավապաշտպանը 21-րդ դարի քաղաքական-հասարակական գործիչներին խորհուրդ է տալիս չապրել միջնադարյան եկեղեցական դոգմաներով, այդպես էլ չգիտակցելով, որ իր անզուսպ կեցվածքով վիրավորում է իր իսկ ազգակիցների ավելի քան 86 տոկոսին, որոնք իրենց Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ են համարում: Մինչդեռ Դուք կոչված էիք պաշտպանելու նրանց բոլորի իրավունքները, առանց բացառության: Այսպիսի՞ն է առաջադիմության մասին Ձեր պատկերացումը…

Վերահաստատելով մեր տեսակետը՝ մեր զորակցությունն ենք հայտնում Մայր Աթոռ Ս. Էջմիածնին, մեր Եպիսկոպոսաց դասին և աղոթում Հարուցյալ Տիրոջը՝ բռնությունից ու անհադուրժողությունից զերծ հասարակություն ունենալու մեր հայրենիքում» (ընդգծումը` մերը):

Կարծում ենք, այս ամենից հետո շատ քչերը կառարկեն, որ Ստամբուլյան կոնվենցիան ցընկնել ու դրա վավերացմանն է ձգտում Չարի երկրային բանակը, որին խորտակելու ենք մեր Աստծո զորությամբ, որի անունն է` Է:

Արթուր Հովհաննիսյան