Ադրբեջանի օդուժի ՄիԳ-29 ինքնաթիռն ընկել է ծովը

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռն աղետի է ենթարկվել վարժական թռիչքների ժամանակ, սկսվել է օդաչուի որոնումը: Հուլիսի 25-ին այս մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Հուլիսի 24-ին տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին հանկարծակի կորել է կապն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի հետ, որն ուսումնավարժական թռիչքներ էր իրականացնում գիշերը, և այն անհետացել է ռադարներից: Նախնական վարկածով՝ ռազմական ինքնաթիռն աղետի է ենթարկվել և ընկել Կասպից ծովը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ կիրառվում են օդաչուի որոնման և փրկության անհետաձգելի միջոցներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որն սկսել է վթարի պատճառների հետաքննությունը: