Թուրքիայում կրակել են Բելառուսի դեսպանատան աշխատակցի վրա (տեսանյութ)

Անկարայի Չանքայա շրջանում զինված հարձակման է ենթարկվել Թուրքիայում Բելառուսի դեսպանատան վարչական հարցերով ղեկավար Ալեքսանդր Պոգանշևը։ Նա ծանր վիրավորվել է և շտապ հոսպիտալացվել։

Հարձակումից անմիջապես հետո հանցագործն ինքնասպան է եղել։ Հետագայում պարզվել է, որ կրակողը  բելառուսցի դիվանագետի հարևանն էր, որը պաշտոնաթող զինվորական էր։

Թեմային արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով. «Հետաքննություն է ընթանում: Ներքին գործերի նախարարության համաձայն՝ այդ հարձակման պատճառը կենցաղային վեճն է եղել։  Որևէ քաղաքական, կամ այլ պատճառներ չկան»։

Չավուշօղլուն հայտնել է, որ դիվանագետի վրա կրակել են 4-5 անգամ։ Իսկ Բելառուսի արտգործնախարարությունը հայտնել է, որ զինված հարձակում իրականացրած անձը ունեցել է հոգեկան խնդիրներ:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայում հարձակման է ենթարկվում օտարազգի դիվանագետը։ 2016թ. դեկտեմբերի 19-ին Թուրքիայում սպանվել էր Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը տեսանյութ էր տեղադրել դեպքի վայրից՝

Срочно. В Анкаре (Турция) совершен террористический акт в отношении работника дип-представительства Республики Беларусь в Турции. Преступник выстрелил четыре раза в грудь белорусского дипломата, когда тот прогуливался со своим сыном. Дипломат доставлен в больницу, ребёнок не пострадал. По сообщению турецких СМИ, террорист застрелился на месте.Искренне переживаю и желаю ранненому скорейшего выздоровления.

Опубликовано Arman Abovyan Среда, 24 июля 2019 г.