Պոլիկլինիկաներում առկա են տեղեկատվական անկյուններ

Հարգելի համաքաղաքացիներ․

Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ, որտեղ կարող եք մանրամասն ծանոթանալ բուժհաստատության կողմից պետական պատվերի շրջանակներում անվճար կամ արտոնյալ պայմաններով, ինչպես նաև վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական ծառայությունների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ցանկի վերաբերյալ, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ այն խմբերի վերաբերյալ, որոնց ԴԵՂԵՐԸ պոլիկլինիկաների կողմից հատկացվում են անվճար կամ արժեքի մասնակի փոխհատուցմամբ, այն հիվանդությունների վերաբերյալ, որոնց դեպքում ԴԵՂԵՐԸ շահառուներին հատկացվում են անվճար հիմունքներով և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

Տեղեկատվական անկյուններում Ձեզ անհրաժեշտ տեղեկատվության բացակայության դեպքում անհրաժեշտ է դիմել բուժհաստատության տնօրինությանը:

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից

Հարգելի համաքաղաքացիներՏեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական…

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Вторник, 16 июля 2019 г.