Օդի ջերմաստիճանի կբարձրանա․սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումով պայմանավորված, առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում հուլիսի 16-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում հուլիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`          10C (2000 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`             20C (2007 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`         60C