Թուրքիայի նախագահն ընդունել է պարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թվիթերյան իր միկրոբլոգում շնորհավորել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածուին՝ Էքրեմ Իմամօղլուին:

«Ցանկանում եմ, որ ընտրության արդյունքները Ստամբուլին բարիք բերեն։ Այսօր մեկ անգամ ևս դրսևորվեց ազգային կամքը։ Շնորհավորում եմ նախնական տվյալներով հաղթած Էքրեմ Իմամօղլուին»,- գրել է Էրդողանը։

Նշենք, որ ձայների նախնական հաշվարկով՝ Իմամօղլուն հավաքել է 54,21 տոկոս, իսկ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 44,99 տոկոս:

Ի դեպ վերջին 35 տարում տեղի ունեցած քաղաքապետի 8 ընտրություններում Էքրեմ Իմամօղլուն ամենից շատ ձայներ հավաքած քաղաքապետն է:  Իմամօղլուն այդ 8 ընտրություններում միակ քաղաքապետն է, որ ստացել է քվեների 50 տոկոսից ավելին: